Մեր Մասին

JUSTHEAL Lab

Արդարություն, առողջություն, գործողություն, ազատագրում

JUSTHEAL LAB-ը հետազոտողների խումբ է, որն ուսումնասիրում է առողջապահությանը, սոցիալական արդարությանն ու մարդու իրավունքներին առնչվող հարցեր և բացահայտում սրանց միջև առկա կապերը։ Մեր աշխատանքը միտված է վեր հանելուն մարդկային ճկունությանը, հոգատարության և գոյատևման մասին պատմություններ, որոնք գրվել են կոնֆլիկտի, բռնի տեղահանության ու համակարգային անհավասարությունների պայմաններում։

Մենք կենտրոնանում ենք համայնքի, տրավմայի և պատմության վրա հիմնված հետազոտությունների վրա, որոնք բարձրաձայնում և լսելի են դարձնում այն մարդկանց ձայները, որոնք շատ հաճախ այդպես էլ մնում են չլսված։ Բանավոր պատմությունների և համատեղ նախագծերի միջոցով գիտելիքի փոխանակման օգնությամբ մենք ցանկանում ենք վավերագրել առողջապահության ոլորտի աշխատողների, նաև բուժառուների և համայնքների փորձառությունները։ Սա վերաբերում է այն անձանց ու համայնքներին, որոնք բախվում ու առնչվում են պատերազմի նետած մարտահրավերներին, բռնագաղթի բերած դժվարություններն, գաղութատիրական ժառանգության ու հոգատար վերաբերմունք ցուցաբերելուն խոչընդոտող համակարգային արգելքներին։

JUSTHEAL Lab-ը հենվում է ոչ միայն գիտելիքի, այլ նաև գործողության վրա։ Մենք հավատում ենք, որ հետազոտությունը պետք է տեսությունից անցնի անդին ու աջակցի ջատագովությանը, կրթությանը և համայնքային կրթությանը։ Որպես արդյունք՝ սրանք կարող են շոշափելիորեն լավացնել առողջապահության որակն ու նպաստել բարեկեցությանը։

Բացի սրանից, մեզ համար ազատագրումը և՛ նպատակ է, և՛ գործընթաց։ Ազատագրում ասելով՝ մենք հասկանում ենք ճնշման կառուցվածքների քայքայումը, որը թույլ կտա անհատներին ու համայնքներին վերականգնել իրենց արժանապատվությունը, ինքնավարությունն ու ինքնորոշման իրավունքը։ Միմյանց կապելով արդարությունը, առողջությունը, գործողությունը և ազատագրումը՝ Լաբորատորիան ծառայում է որպես երկխոսության, կրթության ու կերպափոխության կենտրոն։

Լաբորատորիայի հիմքում ընկած է այն համոզմունքը, որ ամոքումն անբաժան է արդարությունից։ Մարգինալացված ձայներն ընդգծելու և համընդհանուր գիտելիքներով զինվելու միջոցով մենք ցանկանում ենք նպաստել ավելի առողջ, արդար ու ազատ ապագայի կայացմանը։

Վերջին Միջոցառումներ.

Բանավոր պատմությունների հավաքագրման նախագծի մասնակցության հրավեր

Արդյոք դուք ապրե՞լ եք Լեռնային Ղարաբաղում պատերազմի, շրջափակման կամ բռնի տեղահանման ժամանակ։ Եղե՞լ եք առողջապահության ոլորտի աշխատող կամ բուժառու։ Մենք ուզում ենք լսել ձեր պատմությունը։ Օգնեք մեզ լսելի պահել այն կանանց ձայները, որոնք անցել են...

Read more
Դոկտոր Հրակ Եագուպեանը (JustHealLab) մասնակցել է ՑՈՒՄԱ (IAGS) հերթական կոնֆերանսին

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ին JustHealLab հետազոտական խմբի հիմնադիր-ղեկավար դոկտոր Հրակ Եագուպեանը մասնակցեց Հարավային Աֆրիկայի Յոհաննեսբուրգի Հոլոքոստի և ցեղասպանության կենտրոնում տեղի ունեցած Ցեղասպանությունն ուսումնասիրողների միջազգային...

Read more