Արդյոք դուք ապրե՞լ եք Լեռնային Ղարաբաղում պատերազմի, շրջափակման կամ բռնի տեղահանման ժամանակ։ Եղե՞լ եք առողջապահության ոլորտի աշխատող կամ բուժառու։ Մենք ուզում ենք լսել ձեր պատմությունը։ Օգնեք մեզ լսելի պահել այն կանանց ձայները, որոնք անցել են ճգնաժամի միջով, հոգ են տարել մարդկանց մասին ու անցել բռնի տեղահանման միջով։
Նախագծի հակիրճ նկարագրություն
Մենք հավաքագրում ենք բանավոր պատմություններ այն կանանցից, որոնք Լեռնային Ղարաբաղում եղել են առողջապահության ոլորտի աշխատող կամ բուժառուներ եւ հետո բռնի տեղահանման հետեւանքով հաստատվել են Հայաստանում։
Ձեր ձայնն անչափ կարեւոր է պատերազմի ուշրջափակման պայմաններում առողջության, գոյատեւման ու խնամքի պատմությունը վավերագրելու համար։
Ո՞վ կարող է մասնակցել։
- 18 տարեկանից բարձր կանայք։
- Վարժ խոսում, կարդում ու գրում են հայերեն։
- Ապրում են Հայաստանում։
- 2020-2025 թվականների ընթացքում եղել են առողջապահության ոլորտի աշխատող կամ ստացել են բուժում եւ Լեռնայից Ղարաբաղից բռնի տեղահանվել են Հայաստան։
- Ցանկանում են պատմել իրենց պատմությունը, որը տեսաձայնագրվելու է։
Կամավոր հարցազրույցներն անցկացվելու են հայերեն լեզվով։
Ձեր ժամանակը մեզ տրամադրելու համար կտրամադրվի պատվավճար՝ 20,000 ՀՀ դրամի չափով։
Մասնակիցների ընտրության առաջին փուլում հետազոտություն անցկացնող թիմը հնարավոր մասնակիցների հետ կկապվի +37433353789 հեռախոսահամարով։
Զանգի միջոցով նախատեսվում է վերը թվարկած պայմաններին համապատասխանելիությունը ստուգող նախնական զննում։ Այս զննումն անցկացվելու է՝ հիմնվելով հարցաշարի վրա, որը կազմվել է մասնակիցների հնարավորինս բազմազան խումբ ձեւավորելու համար (ընդհանուր՝ 20 մասնակից)։ Այդ տարբերությունները ներառում են ամենատարբեր աշխարհագրական տեղանքներ ու կրթական մակարդակներ։
Առաջին փուլի ավարտից եւ նախապես բոլորին հարմար ամսաթիվ նշանակելուց հետո արդեն ընտրված մասնակիցների հետ կկնքվեն համաձայնագրեր, որոնց կհաջորդեն ժողովրդագրական հարցումների լրացում եւ անհատական հարցազրույցներ։ Թե՛ նախնական զննման եւ թե՛ ժողովրդագրական հարցման հարցերին պատասխանելը մասնակիցներից կխլի մինչեւ 15 րոպե (յուրաքանչյուրը) ժամանակ։ Հարցազրույցներն անցկացվելու են հայերեն լեզվով եւ ձայնագրվելու են։