JustHealLab-ի մասին

JUSTHEAL Lab (Արդարություն, առողջություն, գործողություն, ազատագրում)

JUSTHEAL LAB-ը հետազոտողների խումբ է, որն ուսումնասիրում է առողջապահությանը, սոցիալական արդարությանն ու մարդու իրավունքներին առնչվող հարցեր և բացահայտում սրանց միջև առկա կապերը։ Մեր աշխատանքը միտված է մարդկային ճկունությաn, հոգատարության և գոյատևման մասին պատմությունների վերհանմանը, որոնք գրվել են կոնֆլիկտի, բռնի տեղահանության ու համակարգային անհավասարությունների պայմաններում։

Մենք կենտրոնանում ենք համայնքի, տրավմայի և պատմության վրա հիմնված հետազոտությունների վրա, որոնք բարձրաձայնում և լսելի են դարձնում այն մարդկանց ձայները, որոնք շատ հաճախ այդպես էլ մնում են չլսված։ Բանավոր պատմությունների և համատեղ նախագծերի միջոցով գիտելիքի փոխանակման օգնությամբ մենք ցանկանում ենք վավերագրել առողջապահության ոլորտի աշխատողների, նաև բուժառուների և համայնքների փորձառությունները։ Սա վերաբերում է այն անձանց ու համայնքներին, որոնք բախվում ու առնչվում են պատերազմի նետած մարտահրավերներին, բռնագաղթի բերած դժվարություններն, գաղութատիրական ժառանգության ու հոգատար վերաբերմունք ցուցաբերելուն խոչընդոտող համակարգային արգելքներին։

Կարդալ ավելին
Voice

Մենք ուզում ենք լսել ձեր պատմությունը։

Դուք ապրու՞մ էիք Արցախում պատերազմի, շրջափակման կամ հարկադիր տեղահանության ժամանակ։

Առողջապահական աշխատող կամ բուժառու եղե՞լ եք այս ընթացքում։ Եթե այո, եկեք միասին խոսենք ձեր փորձառության և ճանապարհի մասին։

[email protected] WhatsApp +374 33 353 789